Կիևի բախումների ընթացքում տուժածների թիվը մոտ 750 է
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ընդդիմության և ուժայինների միջև բախումների ժամանակ տուժածների թիվը 748 է։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը։
Ըստ գերատեսչության տվյալների, 501 մարդ հոսպիտալացված է։ Վերջին տվյալներով բախումների ընթացքում 82 զոհ է գրանցվել։
Ուկրաինայի առողջապահության նախարաությունը հայտնել է, որ գերատեսչությունը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։