Կիևում Սաակաշվիլիին բանդիտ են անվանել. տեսանյութ
Ուկրաինական Гром TV հեռուստաընկերությունը հարցազրույց է վերցրել Կիևում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից, ով ողջունել է ուկրաինացի ժողովրդի ընտրությունը:
Հարցազրույցի ժամանակ նրան է մոտեցել միտինգի մասնակիցներից մեկը և ագրեսիվ հարցրել. «Ասա՛, ինչպե՞ս դարձար միլիարդատեր»:
«Դա լրիվ աբսուրդ է»,- ասել է Սակաշվիլին, սակայն տղամարդը չի ընկրկել և նրան անվանել է «բանդիտ»:
«Այստեղ մարդիկ են մեռել: Դուք բանդիտներ եք»,-ասել է նա Սաակաշվիլիին: