211652_close_icon
views-count8134 դիտում article-date 19:05 25-02-2014

Այսօր Ազգային ժողովում թևածում էր «Յան տվեք»-ի ուրվականը. Գագիկ Շամշյանի Ֆոտոռեպորտաժը

Ազգային ժողովում այսօր քննարկման է դրվել ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված «Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: «Սայլերը դնենք եզներից առա՞ջ, դրա համա՞ր եք մերժում: Հանձնաժողովը կոչված է' հարցերը միասին ուսումնասիրելու համար: Ինչի՞ եք թաքնվում»,-դիմելով Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, ասաց Ռուստամյանը: Վերջինիս խոսքով` Այվազյանն անհիմն է դեմ այս հանձնաժողովի ստեղծմանը: Քիչ անց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց. «Յան տվեք, մեր խմբակցությանը քաղաքական շահարկումը չի վերաբերում: Մոռացեք, մենք քաղաքական շահարկում անող չենք: Մենք ուզում ենք անել մի բան, որը կօգնի գործին' ինչ անել, որ գործարանն աշխատի: Ուրիշ նպատակ մենք չունենք»: Իսկ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը հակադարձեց Վարդանյանին. «Դուք յան տվեք. Խոսելուց էլ մեկ-մեկ շունչ առեք»,-ասաց նա՝ հավելելով, որ այժմ հանձնաժողով ստեղծելու ժամանակը չէ: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը Ազգային ժողովից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+

Նմանատիպ նյութեր