«Բորուսիա»-ն նախապատրաստվում է «Զենիթ»-ի հետ խաղին. տեսանյութ
Դորտմունդի «Բորուսիա»-ն նախախաղային մարզում է անցկացրել «Պետրովսկի» մարզադաշտում: Մարզամնը մասնակցել են 20 ֆուտբոլիստներ, այդ թվում Ռոբերտ Լևանդովսկին և Մաթս Հումմելսը: Լեհ հարձակվողը նոր է ապաքինվել հարբուխից և պատրաստ է հանդիպմանը: Ինչ վերաբերվում է Հումմելսին, ապա Գերմանիայի հավաքականի պաշտպանը նոր է վերականգնվել ծնկի վնասվածքից, սակայն այսօրվա խաղին նրա մասնակցությունը հարցականի տակ է: