Պայթյուն՝ Իսրայելում․ կան տուժածներ
Իսրայելի Փեթահ Թիքվա քաղաքում նռնակի պայթյուն է իրականացվել, որի հետևանքով 5 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ֊ները։
Նռնակը նետվել էր Գութմանի փողոցի վրա գտնվող շուկայի խանութներից մեկի ուղղությամբ։
Նախնական տվյալների համաձայն, 5 վիրավորները թեթև վնասվածքներ են ստացել, որոնց շտապ օգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել։