Այսօր ատամի խոզանակի ծննդյան օրն է
Այն, որ ատամները պետք է մաքրել, մարդիկ դեռ շատ վաղուց են հասկացել և փորձել դա անել տարբեր միջոցներով` տերևներով, հագուստի կտորով, փայտիկներով, ճյուղերով:
1938թ-ին այս օրը ստեղծվել է սինթետիկ մանրաթելով աշխարհում առաջին ատամի խոզանակը:
Այս պարզ և շատ օգտակար իրն այսօր դառնում է 76 տարեկան: Մենք յուրաքանչյուր օր օգտվում ենք նրա ծառայությունից: Ատամի խոզանակը փայլեցնում է մեր ատամներն ու օգնում շլացուցիչ ժպիտ ունենալ: