2612 դիտում
08:19 25-11-2015
ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել «Հայկական Ավիաուղիներ»-ի գույքը՝ խոզանակ, ատամի մածուկ, պայուսակ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը դարձյալ անդրադարձել է ԴԱՀԿ-ի կողմից հայտարարվող աճուրդներին.
«ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել ատամի մածուկ՝ խոզանակով, սանր, պայուսակներ և այլն: Սակայն այս աճուրդում ուշագրավը վաճառվող ապրանքների ծագումն է: Բանն այն է, որ աճուրդի հանված ապրանքները «Հայկական Ավիաուղիներ» մակագրմամբ են և թվագրված են 2000 թվականով: Աճուրդի հանված հավաքածուն իր մեջ ներառում է նաեւ քնելու համար նախատեսված դիմակ, կոշիկի թիակ, մեկ զույգ ցանցավոր գուլպա: Նկատենք նաեւ, որ այդ ապրանքները օգտագործվում են միայն ինքնաթիռներում՝ երկար չվերթների ժամանակ:
Այս պահին ԴԱՀԿ-ի կողմից աճուրդի հանված «թանգարանային նմուշները» 4000 հատ են և վաճառվում են մեկ ամբողջական լոտով, իսկ ընդհանուր արժեքն է 10 մլն 200 հազար դրամ: Հիշեցնենք, որ դեռևս 2000 թվականից սկսվեց «Հայկական ավիաուղիներ»-ի մասնավորեցման գործընթացը, ի վերջո, այդ ավիաընկերությունը 2002-ին սնանկացավ, իսկ ազգային փոխադրողի լիցենզիան տրվեց «Արմավիային», որը սնանկացավ 2013-ին»:
Նմանատիպ նյութեր
1716 դիտում
00:00 19-09-2014
ԴԱՀԿ-ը մանկական ջինսե շրջազգեստներ է աճուրդի հանել. Ժողովուրդ
2404 դիտում
09:29 19-09-2014
ԴԱՀԿ-ը մանկական 110 դրամանոց ջինսե շրջազգեստներ է աճուրդի հանել. Ժողովուրդ
1696 դիտում
08:52 14-11-2014
ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել ջերմոցային 18 տնտեսություն. Ժողովուրդ
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան