211652_close_icon
views-count2997 դիտում article-date 15:21 24-02-2014

Եղել են դեմքիս կեղծ ժպտացողներ ու «սրտակից» քողով հանդես եկողներ, ովքեր թիկունքիցս հարվածել են. Էռնա Էլիզբարյան. asekose.am

Էռնա Էլիզբարյանն այն հեռուստադեմքերից է, ով միշտ աչքի է ընկնում իր վառ անհատականությամբ և կոկիկ, խնամված տեսքով: Հիրավի, բնությունից ժառանգած գեղեցիկ արտաքինը դարձավ այն այցեքարտը, որով Էռնան հեշտությամբ մուտք գործեց հեռուստատեսություն և իր ուրույն տեղը զբաղեցրեց «հեռուստաաշխարհում»: Իսկ թե ինչպես է նա հայտնվել հեռուստատեսության բնագավառ և ինչ դժվարություններ է հաղթահարել իր ճանապարհին, կարող եք ծանոթանալ [url=http://asekose.am/hy_AM/news/6/152958-exel-en-demqis-kexc-jptacoxner-ou-srtakic-qoxov-handes-ekoxner--ovqer-tikounqics-harvacel-en.html]asekose.am[/url]-ի հարցազրույցի ընթացքում: [b]-Ինպե՞ս եք մուտք գործել հեռուստատեսություն:[/b] -Շատ հետաքրքիր պատմություն կա այս ամենի հետ կապված: Հեռուստատեսություն մուտք եմ գործել հայոց լեզվի ուսուցչուհուս եղբոր առաջարկով: Նա այդ ժամանակ հեռուստատեսությունում ռեժիսոր էր աշխատում և նոր բացվող հաղորդման համար «սլավոնական» արտաքինով աղջիկ էր փնտրում, ով պետք է որպես հաղորդավարուհի հանդես գար: Նա նկատել էր իմ «ոչ ստանդարտ» արտաքինը և փորձել էր հրավիրել ինձ նկարահանումների: Արտաքին տվյալներից բացի, աչքի ընկա նաև գիտելիքներիս պաշարով, ուստի և անմիջապես ընդունեցին ինձ աշխատանքի: Ասեմ, որ ես ևս չհապաղեցի և առանց երկար-բարակ մտածելու ընդունեցի աշխատանքային առաջարկը: Եվ, ինչպես տեսնում եք, բախտն ինձ ժպտաց: Այսպես, 1997 թ-ին մուտք գործեցի Ազգային հեռուստատեսություն (այժմ` Հանրային հեռուստատեսություն), որտեղից էլ սկսվեց կարիերաս: Առաջին հաղորդումը, որ վստահեցին ինձ վարելու «Այլ ալիք» երաժշտական ծրագիրն էր: Այնուհետև համագործակցության տարբեր առաջարկներ ստացա. վարել եմ տարբեր ժամանցային ծրագրեր, զուգահեռ թղթակցել եմ ամսագրերում: Հմտանալով աշխատանքիս մեջ` տեղափոխվեցի «Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն», որտեղ «Արմենիա» հեռուստաընկերության պատվերով վարեցի «Քրեական ժամ» հաղորդաշարը: Իսկ արդեն հետո առիթ ունեցա վարելու «Ժամը» լրատվականը: [b]-Ինչո՞վ Ձեզ գրավեց այս «անծայրածիր աշխարհը»: [/b] - Նախ ասեմ, որ ինձ համար շատ կարևոր էր բուն մասնագիտությամբ աշխատելը (մասնագիտությամբ հեռուստալրագրող է-հեղ.): Եվ հիմա վստահ կարող եմ ասել, որ այս հանգամանքը դարձավ այն «հենակետը», որն ինձ առաջ շարժվելու համար խթան հանդիսացավ: Մեծ էր նաև սիրածս աշխատանքով զբաղվելու գործոնը: Ի հավելում Ձեր հարցին, պատասխանեմ, որ այս «անծայրածիր աշխարհն» ինձ ոգեշնչում էր նաև մրցակցության գաղափարով, որը առաջ ընթանալու, նոր հորիզոններ գրավելու հնարավորությունն էր տալիս: Իսկ ես երբեք չեմ վախեցել մրցակցությունից: [b]-Ի սկզբանե որոշել էիք ա՞յս ուղղությամբ գնալ, թե՞ ոչ: [/b] -Հեռուստատեսություն մտնելու առաջին իսկ օրից հասկացա, որ սա է լինելու այն ուղին, որով պետք է ընթանամ: Միաժամանակ գիտակցում էի, որ եթե այս գործին լուրջ չվերաբերվեմ ու չաշխատեմ ինքս ինձ վրա, ապա դժվար թե կարողանամ այս ոլորտում երկար գոյատևել, քանի որ այստեղ թերացումները չեն ներվում: Սակայն հոգատար և անձնվեր մոտեցում ցուցաբերելով աշխատանքիս մեջ` երբեք խնդիրներ չեմ ունեցել: [b]-Ի՞նչ դժվարություններ եք ունեցել այս ճանապարհին և ինչպե՞ս եք հաղթահարել ծառացած խնդիրները: [/b] -Ցանկացած բնագավառում էլ դժվարություններ լինում են, հեռուստատեսությունը ևս բացառություն չէ: Ինչու ոչ, ճանապարհիս հանդիպել են մարդիկ, ովքեր ցանկացել են իրենց արարքներով խոչընդոտել առաջխաղացմանս: Հանդիպել են դեմքիս կեղծ ժպտացող , «սրտակից» քողի ներքո հանդես եկողներ, ովքեր թիկունքիցս հարվածներ են հասցրել: Սակայն նրանց չի հաջողվել վնաս պատճառել ինձ` շնորհիվ անկոտրում ոգուս և նպատակասլացությանս: [b]-Հուսահատությունները երբևէ տեղի տվե՞լ են: [/b] -Գիտեք, այնպիսի բնագավառում եմ աշխատում, որտեղ հուսահատություններից դժվար է խույս տալ: Բնականաբար, եղել են հուսահատություններ: Պարզապես ժպիտով եմ դիմագրավում նման իրավիճակներին և շարժվում եմ առաջ: Այս դեպքում ապավինում եմ հոգևոր ուժին, որը ինձ միշտ օգնության է հասնում: [b]-Ունեցե՞լ եք արդյոք իդեալներ «հեռուստաաշխարհից», ովքեր ոգեշնչել են Ձեզ: [/b] -Իդեալներ չունեմ, բայց կան հեռուստամեկնաբաններ, որոնց աշխատանքը բարձ եմ գնահատում և միշտ հետևում եմ իրենց գործունեությանը: Ամբողջությամբ կարդացեք [url=http://asekose.am/hy_AM/news/6/152958-exel-en-demqis-kexc-jptacoxner-ou-srtakic-qoxov-handes-ekoxner--ovqer-tikounqics-harvacel-en.html]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր