Կիևում բախումների հետևանքով տուժածների թիվն աճել է
Կիևում բախումների հետևանքով տուժածների թիվն աճել է հասնելով 645-ի, հաղորդում է РИА «Новости»-ին:
«Փետրվարի 23-ի տվյալներով Կիևում բախումների սկզբից` 18 փետրվար, բուժօգնության են դիմել 645 տուժածներ, նրանցից 423-ը հոսպիտալացվել են»,- հայտնել; են ուկրաինական առողջապահությունից:
Նշվում է, որ վերջին օրվա ընթացքում բուժօգնության համար դիմել են 42 մարդ, որոնցից 33-ին հոսպիտալացրել են: