211652_close_icon
views-count11577 դիտում article-date 10:34 23-02-2014

Խոշոր ավտովթար Դիլիջանի ոլորաններում առաջացած մերկասառույցի պատճառով, BMW-ն հայտնվել է ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում, Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում Դիլիջանի ոլորանների 2-րդ հատվածում բախվել են Իջևան քաղաքի բնակիչ 54-ամյա Միշա Օհանյանի վարած ГАЗ 27 051 մակնիշի 15 ՕՕ 943 համարանիշի, Երևանի բնակիչներ 38-ամյա Սուրեն Տեր-Բալյանի Mercedes Benz մակնիշի 90 ԼՏ 070 համարանիշի և 41-ամյա Դավիթ Բրսոյանի վարած BMW մակնիշի 10 ՏՏ 967 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Իսկ BMW-ի ուղևորներ, Երևան քաղաքի բնակիչներ Աստղիկ Նազարեթյանը, Արմեն Թարխանյանը, և Ռուզաննա Ղարիբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը` Դիլիջանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի և ծառայության գծով տեղակալ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ոլորանում առաջացած մերկասառույցը, ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Արա Մարտիրոսյանն ու Էդգար Գրիգորյանը ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի վարորդները չգերազանցեն արագությունը: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու հերթապահի ահազանգով, քիչ առաջ ժամանեցին մեծն ճանշինականները ովքեր սկսեցին ճանապարհին շաղ տալ աղ ու ավազ: Սակայն քաղաքացիները նախատում էին նրանց, որ «ինչու բարեհաճեցիք վթարից հետ, երբ կարելի էր աշխատանքները կատարել ժամանակին»: Լուսանկարերը և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր