Կիևի բախումներում զոհերի թիվը հասել է 88-ի
Կիևում տեղի ունեցող արյունալի բախումներում զոհերի թիվը հասել է 88-ի: Այս մասին հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ փետրվարի 22-ին Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ից մինչև ժամը 20:00-ը շտապօգնությանն է դիմել 19 մարդ, որոնցից 15-ը հոսպիտալացվել է:
Բախումների սկզբից մինչև նշված ժամանակը սպանվել է 82 մարդ: