Ավստրիան Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ քրեական գործ է հարուցել
Ավստրալիայի իշխանությունները քրեական գործ են հարուցում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևի դեմ։ Այս մասին հայտնում է «ՈւՆԻԱՆ»-ը։
Ըստ գործակալության տվյալների, Կլյուևի գործով զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը։ Նա մեղադրվում է «փողերի լվացման» և պաշտոնի չարաշահման հոդվածներով։
Ըստ ուկրաինական ԶԼՄ֊ների տվյալների, Ավստրիայում Կլյուև եղբայրները մի շարք բիզնեսներ ունեն։