Ուկրաինայում նոր քրեական գործ է հարուցվել Յանուկովիչի, ՍԴ դատավորների և մի շարք բարձրաստիճան անձանց նկատմամբ
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը նոր քրեական գործ է հարուցել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի, Սահմանադրական դատարանի դատավորների և մի շարք այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ՝ երկրում իշխանությունը բռնազավթելու և սահմանադրական կարգը փոփոխելու նպատակով հանցավոր դավադրություն կազմակերպելու մեղադրանքով:
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, այդ մասին ապրիլի 9-ին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարարությանը կից՝ լյուստրացիայի մասին օրենքի մշակման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Կառլ Վոլոխը: