211652_close_icon
views-count922 դիտում article-date 14:34 22-02-2014

Այսօր Հանցագործությունների զոհերի և տուժածների միջազգային օրն է

1990 թվականի փետրվարի 22-ին Անգլիայի կառավարությունը հրապարակեց «Հանցագործությունների զոհերի մասին» խարտիան (Victim's Charter: Statement of the Rights of Victims of Crime): Այդ օրվանից սկսած փետրվարի 22-ը քաղաքակիրթ և ժողովրդավարական բոլոր երկրներում այս օրը նշում են, թեկուզև ոչ պաշտոնապես: Այն նպատակ ունի ուշադրություն հրավիրել քրեական մարդկանց գործողությունների տուժածների խնդիրների վրա: Հանցագործությունների զոհերի սոցիալական վերականգնման խնդիրը հանրությանը սկսել է մտաոգել դեռևս անցյալ դարից: 1985 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի 7-րդ կոնգրեսը հաստատեց իշխանության չարաշահման և հանցագործության զոհերի համար արդարադատության հիմնարար սկզբունքների մասին հռչակագիրը, իսկ 1985 թվականի նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց այդ հռչակագիրը՝ առաջին անգամ մշակելով յուրահատուկ սկզբունքներ՝ հանցագործություններից տուժածների պաշտպանության համար: Ներկայումս աշխարհում գործում է շուրջ տուժածների պաշտպանության 200 ծրագիր:

Նմանատիպ նյութեր