«Ատլետիկո»-ն կհարգի «Խոջալուի զոհերի» հիշատակը
Իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ակումբի խաղացողները Իսպանիայի առաջնության հերթական տուրում «Օսասունա»-ի հետ կայանալիք հանդիպմանը խաղադաշտ դուրս կգան սև թևկապներով` ի հիշատակ «Խոջալուի զոհերի», հայտնում է ադրբեջանական[url=http://www.trend.az/news/society/2244993.html] Trend.az [/url]կայքը:
«Նման կերպ մենք ցանկանում ենք կիսել ադրբեջանցիների վիշտը»,-նշել է ակումբի թուրք լեգիոներ Արդա Թուրանը: Բացի այդ «Ատլետիկո»-ի որոշ խաղացողների կնկարահանվեն «Խոջալուի գենոցիդը» դատապարտող տեսահոլովակում, որը կտեղադրվի ակումբի պաշտոնական կայքում:
Նշենք, որ «Ատլետիկո»-ի գլխավոր հովանավոր է հանդիսանում ադրբեջանական «Land of Fair» ընկերությունը, որը իրենց անունը գովազդելու համար տարեկան մեծ գումարներ է փոխանցում իսպանական ակումբին: