Փետրվարի 22,23֊ը Ուկրաինայում սգո օրեր են հայտարավել
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 22֊ը և 23֊ը երկրում սգո օրեր է հայտարարել՝ ի հիշատակ անկարգությունների ընթացքում զոհվածների։ Այս մասին հայտարարվել է նախագահի անձնական կայքում։
«Ի հիշատակ զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվածների վճռել եմ 2014թ փետրվարի 22֊ը և 23֊ը Ուկրաինայում հայտարարել սգո օրեր»,֊ ասվում է Յանուկովիչի ուղերձում։
Այդ օրերին Ուկրաինայի տարածքում իջեցվելու են բոլոր կառույցների պետական դրոշները, կհետաձգվեն ժամանցային, համերգային միջոցառումները, սպորտային մրցաշարերը, հեռուստա և ռադիոծրագրերում փոփոխություններ կարվեն։
Հիշեցնենք, որ Կիևում զանգվածային անկարգությունների ընթացքում 800 մարդ է տուժել, որոնցից 392֊ը իրավապահներ են։