211652_close_icon

Ուկրաինայում դադարեցվել են խաղաղ կարգավորման բանակցությունները․ Reuters

views-count1085 դիտում article-date 10:50 21-02-2014
Ուկրաինայում դադարեցվել է ճգնաժամային իրավիճակից դուրս գալու խաղաղ կարգավորման բանակցություննները, բայց դրանք կվերսկսվեն մոտակա ժամերին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ըստ եվրոպական դիվանագիտական աղբյուրների, որոնց վրա հիմնվում է գործակալությունը, ողջ գիշեր ընթացող բանակցությունները շատ դժվար ու ծանր են եղել։ Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմադիր առաջնորդների միջև բանակցությունների ընթացքում կողմերը հաշտեցման համաձայնության են եկել։ Հետաձգվել է «Մայդանի» երեկ գիշեր նախատեսված գրոհը։ Սակայն առավոտյան «Մայդանում» բախումները վերսկսվել էին։

Նմանատիպ նյութեր