Պայթյուն՝ թուրք֊սիրիական սահմանի անցակետում․ կան 10֊նյակ տուժածներ
Սիրիայի և Թուրքիայի սահմանի վրա գտնվող հսկիչ անցակետում ականապատ մեքենայի պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհեր և 10֊նյակ վիրավորներ են գրանցվել։
Զոհվածների թվի մասին դեռևս տվյալներ չկան, սակայն հաղորդվում է բազմաթիվ տուժածների մասին։
CNN Türk հեռուստաալիքի տվյալների համաձայն, ավելի քան 40 սիրիացի վիրավորներ սահմանից տեղափոխվել են Թուրքիայի հիվանդանոցներ։ Թուրքիայի կողմի հսկիչ անցակետը ժամանակավորապես փակվել է։