211652_close_icon
views-count7760 դիտում article-date 16:09 20-02-2014

Երևանում բախվել են «Վազ 2106»-ը և «Վազ 2107»-ը. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Նորագավիթի 1-ին փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Գևորգ Աբգարյանի վարած Վազ 2107 մակնիշի 34 MZ 291 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 54-ամյա Նիկոլ Մակարյանի վարած Վազ 2106 մակնիշի 03 SU 595 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր