Այսօր Ուկրաինայում սգո օր է
Այսօր Ուկրաիանյում սգո օր է հայտարարվել։ Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նման որոշում է կայացրել՝ ի հիշատակ երկրում զանգվածային անկարգությունների հետևանքով զոհվածների։
«Փետրվարի 20֊ին՝ հայտարարված սգո օրն Ուկրաինայի ողջ տարածքում պետք է իջեցվեն Ուկրիաինայի պետական դրոշները, հետաձգվեն ժամանցային, համերգային միջոցառումները, սպորտային մրցաշարերը, հեռուստա և ռադիոծրագրերում փոփոխություններ պետք է կատարվի»,֊ ասվում է Ուկրաինայի նախագահի կարգադրությունում:
Հիշեցնենք, որ Կիևում զանգվածային անկարգությունների ընթացքում 800 մարդ է տուժել, որոնցից 392֊ը իրավապահներ են։