211652_close_icon

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` Կիևում տեղի ունեցող իրադարձությունների մասին

views-count1403 դիտում article-date 20:37 19-02-2014
ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է «Արմենպրես» գործակալության հարցին: Հարց. Կիևում երեկ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում արդեն զոհեր և վիրավորներ կան։ Ո՞րն է Ձեր արձագանքը: Պատասխան. Խորապես ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ։ Ուկրաինան Հայաստանի բարեկամ երկիր է։ Հույս ենք հայտնում, որ կողմերը բանակցություններ կվերսկսեն վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու համար։

Նմանատիպ նյութեր