Կիևի Անկախության հրապարակում շենքեր են այրվում․ տեսանյութ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Անկախության հրապարակում այրվում է Արհմիության տունը, որ ընդդիմադիրների համար որպես շտաբ էր ծառայում։
Հրշեջներից մի մասին հաջողվել է այրվող շենքի մոտ հասնել, սակայն կրակը մարել չի հաջողվել։
Վերջին տվյալների համաձայն, 41 մարդ է փրկվել։ Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում։
Հաղորդվում է նաև, որ այրվում է Կիևի կենտրոնում գտնվող «Глобус» առևտրի կենտրոնը։
Նշենք, որ այդ ընթացքում Անկախության հրապարակում ընդդիմադիրներն անվադողեր են այրում՝ փորձելով պաշտպանվել իրավապահներից։