Սոչի-2014. օր 11-րդ. մեդալների հաշվարկ
Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում ավարտվեց 11-րդ օրը: Այդ ընթացքում խաղարկվել է մեդալների 67 հավաքածու: Մեդալների հաշվարկում առաջատարը գերմանացիներն են: Վերոնշյալ խաղային օրվանից հետո երկրորդ տեղ բարձրացավ Նորվեգիան: Սկանդինավներին 8-րդ ոսկե մեդալը պարգևեց բիատլոնիստ Սվենդսենը, ով հաղթող ճանաչվեց մասս-ստարտի մրցումներում: Լավագույն եռյակը եզրափակում է Հոլանդիան: Հատկանշական է, որ հոլանդացիները իրենց բոլոր մեդալները նվաճել են չմշկավազքի մրցումներում:
[img]https://fbcdn-sphotos-f-a.akamaihd.net/hphotos-ak-frc3/t1/1661002_509953435792860_577574178_n.jpg[/img]