ԼՂՀ բանակում մեկնարկել է նոր ուսումնաշրջանը
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 17-ին այցելել է հանրապետության հյուսիս-արեւելյան հատվածում տեղակայված մի շարք զորամասեր եւ ծանոթացել զինվորների առօրյային, պաշտպանության համակարգին եւ առաջնագծի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին:
Բակո Սահակյանը նշել է, որ բանակաշինությունը եղել է եւ կմնա մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը եւ այս համատեքստում հատուկ ընդգծել սահմաններն ամուր պահելու կարեւորությունը` այն համարելով մեր ողջ տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման կարեւորագույն բաղադրամասերից մեկը