211652_close_icon
views-count1346 դիտում article-date 13:00 18-02-2014

85 տարեկան հասակում վախճանվել է անվանի գեղանկարիչ Ստեփան Մինասյանը

Կյանքի 85-րդ տարում վախճանվել է անվանի նկարիչ Ստեփան Մինասյանը: Նկարիչը օրեր առաջ ընկնելու հետևանքով ստացել էր գլխուղեղի վնասվածք, որը հանգեցրել է հեմատոմայի: Ս. Մինասյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը 18:00-20:00 Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում: Հուղարկավորությունը՝ փետրվարի 21-ին, ժամը 13:00 Ս. Մինասյանը ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 15-ին: 1943-1950 թվականներին սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, գեղանկարչության բաժնում, այնուհետև 1950-1957 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտում: 1957թ. Երիտասարդության և ուսանողության հանրապետական 1-ին ցուցահանդես Հայաստանի Նկարիչի տանը, 1959թ. խմբակային ցուցահանդես Կիրովականի քիմիական կոմբինատի մշակույթի պալատում, Կիրովական, 1960թ. անհատական ցուցահանդես Կիրովականի քիմիական կոմբինատի մշակույթի պալատում, Կիրովական, 1962թ. "Հայ դպրության առաջին էջը" մրցանակաբաշխություն Հայաստանի Նկարչի տանը, Երևան, 1962թ. հովվի տոնին նվիրված ցուցահանդես Մարտունու մշակույթի պալատում, Մարտունի, 1966թ. անհատական ցուցահանդես Լուսավորության աշխատողների տանը, Երևան, 1972թ. հանրապետական ցուցահանդես Հայաստանի Նկարչի տանը, Երևան, 1974թ. անհատական ցուցահանդես Կեմերովոյի գործարանում, Կեմերովո, 1975թ. հանրապետական ցուցահանդես Հայաստանի Նկարչի տանը, Երևան, 1976թ. Ցուցահանդես-վաճառք Լոս-Անջելեսում, ԱՄՆ, 1983-2009թթ. մասնակցություն Հայաստանի Նկարիչների Միությունում կազմակերպված ցուցահանդեսներին: Ս. Մինասյանի աշխատանքները գտնվում են տարբեր դպրոցներում, պատկերասրահներում, անհատական հավաքածուներում, Էջմիածին եկեղեցու թանգարանում:

Նմանատիպ նյութեր