211652_close_icon

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով ՃՈ-ն սատար է կանգնում քաղաքացիներին

views-count2213 դիտում article-date 23:45 17-02-2014
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է փաստացի օտարված և համապատասխան ձևակերպումներ չստացած տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման հարցում աջակցել քաղաքացիներին` տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և իրավական խորհրդատվություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: Հաղորդագրության մեջ ասվում է, որ բացի այդ, ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է նաև շահագրգիռ կողմերի, մասնավորապես` ապահովագրական ընկերությունների, հասարարակական կազմակերպությունների, ինչպես և անհատ անձանց հետ ուսումնասիրել ԱՊՊԱ տեղեկատվական համակարգի, Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի համադրման արդյունքում կայացված որոշումների հիման վրա ի հայտ եկած ու տարիներ շարունակ փաստացի վաճառված, սակայն ձևակերպումներ չստացած տրանսպորտային միջոցների սեփականատերերի խնդիրը և կարճ ժամկետում ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ: Տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել + 374 /10/ 564588 հեռախոսահամարով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր