Մանկագիրներն իրենց ստեղծագործությունները կընթերցեն դպրոցներում. տեսանյութ
Գիրքը լավագույն նվերն է: Այս կարգախոսը որդեգրած Գրողների միությունը` մշակույթի նախարարության և քաղաքպետարանի աջակցությամբ, արդեն 6 տարի է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը հռչակել է գիրք նվիրելու օր: Այդ օրը մարդիկ կարող են միմյանց գիրք նվիրել, կարող են և գրքեր նվիրաբերել մարզային և արցախյան գրադարաններին:
Այս տարի որոշել են ոչ միայն գրքեր տանել գրադարաններ, այլև դրանց հեղինակներին ուղեկցել դպրոցներ:
Աղբյուր`[url=http://www.armnewstv.am/news/22742] armnewstv.am [/url]