Մերկելը հանդիպել է Ոuկրաինայի ընդդիմադիր առաջնորդների հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել է «ՈւԴԱՌ» և «Բատկիվշչինա» կուսակցությունների ղեկավարներ Վիտալի Կլիչկոյի և Արսենի Յացենյուկի հետ։ Հանդիպումից հետո ուկրաինացի քաղաքական գործիչները զրուցել են Գերմանիայի արտգործնախաար Ֆրանկ֊Վալտեր Շտայնմայերի հետ։ Այս մասին հայտնել է ДПА գործակալությունը։
Հանդպման մանրամասների մասին Վիտալի Կլիչկոն և Արսենի Յացենյուկը կպատմեն ավելի ուշ կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ ավելի վաղ Գերմանիայի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը ընդգծել էր, որ Բեռլինը մտադիր է հանդիպումներ անցկացնել Ուկրաինայի կոնֆլիկտող երկու կողմերի հետ։