18597 դիտում
19:22 17-02-2014
«Գնունու» շուկայի հարևանությամբ գործող «Լույս» խանութի սեփականատերերը հերթական բարեգործությամբ լույս պարգևեցին հաշմանդամ երիտասարդին
SHAMSHYAN.com-ը երեկ` փետրվարի 16-ին, [url=https://shamshyan.com/hy/article/140216102552/] լուր էր [/url]տարածել Երևան քաղաքի Չարբախ թաղամասի բնակիչ 20-ամյա Սամվել Ավետիսյանի ընտանեկան ծանր վիճակի մասին հայտնելով, որ սոցիալապես անապահով վիճակում գտնվող և զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձաձ Սամվելի խնամքը չնչին թոշակով հոգում է տատիկը: Նրա միակ երազանքն էր, որ գոնե գթասիրտ մարդիկ իրեն օգնեին անվասայլակ ունենալու հարցում:
Հրապարակումից հետո, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել և առաջին զանգահարողներից էր եղել նաև Երևան քաղքի Վարդանանց փողոցի 22 հասցեում գործող «Լույս» խանութների ցանցի սեփականտեր, բարերար-գործարար Հրաչ Վարդանյանի որդիներն ու ընկերները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` փետրվարի 17-ին, Հ. Վարդանյանի որդիներից Նարեկը, Մուշեղը, Վարդանը և դուստրը` Արաքսիան, իրենց միջոցներով բավականին մեծ քանակի սննդամթերք էին գնել ու այցելել Սամվելին: Արդեն տանը Վարդանյանները Սամվելի տատիկին փոխանցեցին գումար, որով կարողանան հոգալ Սամվելի բուժման ծախսերը և պատրաստակամություն հայտնեցին մարել նրանց տան կոմունալ ծառայությունների պարտքերը և հետագա 3 ամիսների ընթացքում նույնպես վճարել կոմունալ ծախսերի համար:
Հարևանները տեսնելով այս ամենը հուզված ասում էին. «Հրապարակումից հետո Սամվելի տուն չեն դադարում այցելությունները և փառք ու պատիվ «Լույս» խանութների ցանցի սեփականատեր Հ. Վարդանյանի ընտանիքի անդամներին, ովքեր իրենց փոքրիկ քայլով լույս են բերում այս ընտանիքին և այս բարեգործությունը նրանց մեջ անցել է հորից` Հրաչ Վարդանյանից, ով մինչև մահանալը բազմաթիվ բարեգործական գործեր է արել, սակայն հրաժարվել է այդ ամենը հանրությանը ներկայացնելուց, մտածելով, որ ցանկացած բարի գործ աստծո կողմից չի անտեսվում»:
Լուսանկարներն ու տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15436 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35549 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց