Շվեյցարիայում ինքնաթիռի առևանգման փորձ է արվել
Ժնևի օդնավակայան Ադիս Աբեբա֊-Հռոմ չվերթն իրականացնող օդանավից առևանգման ազդանշան է ուղարկվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
ԶԼՄ֊ների լուրերի համաձայն, Շվեյցարիայի օդային տարածքում ինքնաթիռ է առևանգվել։ Սակայն այս հաղորդագրության պաշտոնական հայտարարություն չի արվել։
«Օդանավում խուճապային իրադրավիճակ է ստեղծվել»,֊ RIA Novosti-ի թղթակցին հայտնել է Ժնևի օդանավակայանի մամլո ծառայությունը։
Аirlinereporter ինֆորմացիոն պորտալի հաղորդման համաձայն, Ադիս Աբեբա֊Հռոմ չվերթ իրականացնող Ethiopian Airlines ավիաընկերության օդանավի անձնակազմը ինքնաթիռի առևանգման ազդանշան է հաղորդել։