211652_close_icon
views-count2673 դիտում article-date 11:04 17-02-2014

Snake Salvation հաղորդման հեղինակը մահացել է օձի խայթոցից

ԱՄՆ֊ում National Geographic հեռուսատաալիքի Snake Salvation հեռուստածրագրի հաղորդման հեղինակ Ջեյմի Քութսը օձի խայթոցից մահացել է, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով CBS հեռուստաալիքը։ Ըստ ոստիկանության տվյալների, միջադեպը մասին շաբաթ երեկոյան՝ տեղի ժամանակով ժամը 20:30-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ եկեղեցում թունավոր օձը մարդու է խայթել։ Երբ ոստիկանները ժամանել են, պարզվել է, որ օձի խայթոցի զոհը Snake Salvation հեռուստածրագրի հաղորդման հեղինակ քահանա Ջեյմի Քութսն է։ Խայթոցի հետևանքով քահանան մահացել է։ Նշենք, որ նա այդ հեռուստածրագրում թունավոր օձերով կրոնական ծիսակատարություններ էր անցկացնում, և, ըստ նրա,եթե մարդը հավատում է Աստծուն, օձերը չեն կարող մահացու լինել:

Նմանատիպ նյութեր