Քաղցր լիմոնադը օգնում է չմտածել ծխելու մասին
ԱՄՆ Ջորջիա համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս ծխողներին մշտապես իրենց մոտ ունենալ քաղցր լիմոնադ, սակայն չխմել, այլ ուղղակի ողողել բերանը լիմոնադով:
Նրանց կարծիքով՝ երբ լիմոնադի միջի շաքարն ընկնում է լեզվի վրա, այն ուժեղացնում է կենտրոնացումը և էներգիա հաղորդում, ինչի արդյունքում հնարավոր է շեղել ուշադրությունը ծխելու ցանկությունից:
Հետազոտությունը կատարվել է ուսանողների վրա: Այսպիսով, երբ ցանկություն էառաջաբնում ծխելու, բավական կլինի լիմոնադով ողողել բերանը: