Մեծ Բրիտանիայի Ազգային արխիվում հրդեհ է բռնկվել
Լոնդոնում գտնվող Մեծ Բրիտանիայի Ազգային արխիվում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր հրշեջների 4 բրիգադ է ժամանել։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ներ։
Կրակը արխիվի գլխավոր շենք չի հասել․ այրվել են շրջակա շինությունները։
Թագավորական Ազգային արխիվի շենքում պահվում են XI դարից սկսած պաշտոնական, դատական, կառավարական և այլ փաստաթղթեր։
Արխիվում առկա են նաև մի շարք քաղաքացիներին պատկանող փաստաթղթեր՝ կտակներ, քրեական գործեր, սերտեֆիկատներ։
Բրիտանական ազգային արխիվին կից թանգարան է գործում, որտեղ ցուցադրված են առավել արժեքավոր փաստաթղթերի աղբյուրներ, որոնց թվում է «Դատաստանի գրքի» միակ նմուշը։