Ալիևին հրավիրել են Թուրքիա
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին և Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին հրավիրել է Թուրքիա:
Տեղեկությունների համաձայն նրանք մասնակցելու են Թուրքիայում կայանալիք Թյուրքական խորհրդի IV գագաթաժողովին, որի անցկացման օրը, սակայն, դեռ հստակեցված չէ:


