Պուտինը Փաշինյանին ու Ալիևին հրավիրել է հանդիպել Ռուսաստանում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում, գրում են ռուսական ԶԼՄ-ները։
Պուտինը նշել է, որ դա կարող է լինել ցանկացած քաղաք՝ Սոչի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ՝ «ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ»։
«Ես հաճույքով հրավիրում եմ և՛ Ադրբեջանի ղեկավարին, և՛ Հայաստանի վարչապետին: Դուք կարող եք պայմանավորվել ժամկետի շուրջ, և ինչպես ես հասկացա, այժմ հետաքրքրություն կա՝ հանդիպելու Ռուսաստանում»,- ասել է նա ԱՊՀ գագաթնաժողովում: