Սոչիի Օլիմպիադայի ժամանակ «օրենքով գող» է թագադրվել
Ինչպես հայտնի է դարձել ռուսական PrimeCrime գործակալությանը, փետրվարի 11-ին Ռուսաստանի Հյուսիս-արևմտյան շրջանում տեղի է ունեցել գողական հավաք, որի ժամանակ «թագադրվել է» Դնեպրոպետրովսկի բնակիչ, 40-ամյա քրեական հեղինակություն Սերգեյ Օլեյնիկը (մականունը՝ Ումկա):
Նրան համարում են հայտնի քրեական ներկայացուցիչ Ալեքսանդր Նալեկրեշվիլիի, նույն ինքը՝ Նարիկի, «աջ ձեռքը», ով Դնեպրոպետրովսկի ամենահզոր քրեական հասարակության առաջնորդն է հանդիսանում:
Չար լեզուներն ասում են, որ Նարիկը հսկայական գումար է ծախսել, որպեսզի Ումկան «թագադրվի»:


