Պուտինը հույս է հայտնել, որ արտասահմանյան ԶԼՄ-ները չեն միախառնի սպորտը և քաղաքականությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ արտասահմանյան լրատվամիջոցները չեն միախառնի սպորտը քաղաքականությունը Սոչիի Օլիմպիական խաղերը լուսաբանելիս:
Հայտարարությունը Ռուսաստանի նախագահն արել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում լրագրողներից մեկը նկատել է տվել, որ Ձմեռային խաղերից առաջ Ռուսաստանում լիբերալիզացում է տեղի ունեցել՝ հիշեցնելով ՅՈՒԿՕՍ-ի նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկու ազատ արձակումը բանտից:


