ՆԱՏՕ-ի զորքերն Աֆղանստանում սպանել են հերթական ադրբեջանցի ահաբեկչի
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի և թալիբների միջև ծավալված զինված գործողությունների արդյունքում ՆԱՏՕ-ի հատուկ ուժերը ոչնչացրել են Ադրբեջանի քաղաքացի, 31-ամյա Թառլան Մամեդովին:
Վերջինս կռվում էր ահաբեկիչների շարքերում: Բացի այդ, նա գտնվում էր միջազգային հետախուզման մեջ և մեղադրվում էր ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու և դրանք ղեկավարելու մեջ:


