Զինված հարձակում՝ Եմենում
Եմենի մայրաքաղաքի կենտրոնական բանտում զինված հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։
Հարձակման նպատակը կալանավորներին ազատ արձակելն էր։ Նախքան զինված հարձակումը նրանք մի քանի ինքնաշեն ռումբ և ականներ են պայթեցրել։
Դեպքի վայր են ժամանել հավելյալ ուժային ստորաբաժանումներ։
Նշենք, որ բացի այդ Սանայի միջազգային օդանավակայանի և ՆԳ նախարարության շենքի մոտակայքում նույնպես ականանետային ռումբեր են պայթեցվել։ Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում։


