Պակիստանում ականապատ մեքենան մխրճվել է ավտոբուսի մեջ
Պակիստանի Կարաչի քաղաքում մահապարտը պայթյուն է կազմակերպել։ Ահաբեկչության հետևանքով 13 զոհ է գրանցվել, 36 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով պակիստանյան DAWN պարբերականին։
Միջադեպը տեղի է ունեցել ոստիկանության ուսումնական կենտրոնի մոտ։
Ականապատ մեքենայում գտնվող մահապարտը ոստիկանական ավտոբուսի մեջ է մխրճվել, որում մոտ 50 մարդ է եղել։


