Ադրբեջանում հիմա էլ սպաներն են իրար վրա կրակում
Ադրբեջանի Նախիջևանի շրջանում տեղակայված ՊՆ զորամասերից մեկի լեյտենանտ Էմին Ղումբաթովմ իրեն ամրակցված հրազենից կրակել է նույն զորամասի ավագ լեյտենանտ Սամիր Մամեդովի վրա:
Վերջինս ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հոսպիտալ:
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը հասցրել է փաստը նկարագրել որպես սպայի կողմից հրազենի հետ անզգույշ վարվելու հետևանք:
Զինվորական դատախազությունը հետաքննություն է սկսել:


