Մեծ Բրիտանիայում ջրհեղեղի հետևանքով հոսանքազրկվել է մոտ 130 հազար բնաակարան
Մեծ Բրիտանիայում, ըստ իշխանությունների տվյալների, մոտ 130 հազար բնակարան հոսանքազրկվել է։
Անգլիայում և Ուելսում վատ եղանակային պայմանների հետևանքով 1 մարդ մահացել է։ Ըստ բրիտանական BBC ռադիոկայանի հաղորդման, 70֊ամյա տղամարդը մահացել է բարձր հոսանքի լարման հետևանքով։
Նշենք, որ փետրվարի 12֊ից Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է փոթորկի վտանգի կարմիր մակարդակ, որը մարդու կյանքի համար վտանգավոր է։


