211652_close_icon
views-count1187 դիտում article-date 09:19 13-02-2014

Արտերկրում ուսանելու համար անհրաժեշտ է 8,5 միլիոն դրամ գրավ․ ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Կրթության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, թե արտերկրում ուսանելու համար գրավ սահմանելով` փակում են բոլոր դռները, որոնցով մարդիկ խուսափում են ծառայությունից։ Իրականում, իհարկե, իշխանությունները ոչ թե «փակում են դռները», այլ այդ դռներից օգտվելու համար հստակ գին են սահմանում՝ 8,5 միլիոն դրամ (մոտ 21 հազար դոլար)։ Այսինքն՝ դռները փակում են միայն նրանց առաջ, ովքեր այդքան փող չունեն։ Սա նույնն է, թե բանտապետը հայտարարի՝ կալանավորները կարող են հանգիստ վճարել, ասենք, 21 հազար դոլար և հանգիստ գնալ տուն, ընդ որում՝ այդ որոշմամբ ինքը վերացնում է բանտից փախչելու բոլոր հնարավորությունները։ Եվ նա մեծ հաշվով իրավացի կլինի, որովհետև վճարելն ու տուն գնալն արդեն ոչ թե փախուստ է, այլ գործարք։ Եթե պահակներին կաշառեր և բանտից դուրս գար՝ այ դա կլիներ փախուստ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր