Սոչի-2014. Գերմանիան նվաճեց իր 5-րդ ոսկե մեդալը և ստանձնեց առաջատարի դերը
Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում ավարտվեց տղամարդկանց դահուկային երկամարտի մրցումները, որտեղ գերազանց հանդես եկավ Գերմանիայի ներկայացուցիչ Էրիկ Ֆրենցելը և նվաճեց ոսկե մեդալը: Արծաթե մեդադալակիր դարձավ ճապոնացի Ակիտո Վատաբեն, ով առաջատարից հետ մնաց 4,2 վայրկյան ժամանակով: Լավագույն եռյակը եզրափակեց ռուս Եվգենի Կլիմովը:
1. Էրիկ Ֆրենցել (Գերմանիա)` 23.50,2
2. Ակիտո Վատաբե (Ճապոնիա)` + 4.2
3. Մագնուս Կրոգ (Նորվեգիա)`+8,1
22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալների ընդհանուր հաշվարկում Գերմանիայի հավաքականը բարձրացավ առաջին հորիզոնական:
[img]https://fbcdn-sphotos-g-a.akamaihd.net/hphotos-ak-prn1/t1/1907583_506664696121734_133166409_n.jpg[/img]