Անկարան նոր պահանջներ է ներկայացրել Իսրայելին
Կարծես թե իսրայելա-թուրքական հարաբերությունների լավացման հեռանկարները կրկին անհեռանկարային են դառնում: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է իր կառավարության դիրքորոշումը, համաձայն որի Անկարայի և Երուսաղեմի միջև հաշտությունը ուղիղ կերպով կախված կլինի Գազայի հատվածը պաշարումից հանելու Իսրայելի պատրաստակամությունից:
«Մարմարայի դեպքի հետ կապված փոխհատուցման շուրջ բանակցութունները դեռ չեն ավարտվել: Հարկավոր է հաջորդ փուլերում արձանագրության մեջ ներառել կետ, որով Գազայի հատվածը պաշարումից դուրս կբերվի»,-ասել է Էրդողանը: