Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի աշխատակիցները ևս բոյկոտի են դուրս եկել
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի աշխատակիցները այսօր մետրոպոլիտենի վարչական շենքի դիմաց բողոքի ակցիայի են դուրս եկել` կենսաթոշակային կուտակային համակարգից:
Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ին փոխանցեցին աշխատակիցները: «Մենք պահանջում ենք, որպեսզի մեր աշխատավարձից պահումներ չանեն: Առանց այն էլ այդ աշխատավարձով մենք չեն կարողանում տարրական կենցաղային կարիքներ հոգալ: Իսկ իրենց տվածի դիմաց, հավատացեք, որ 5000 դրամի պահումը մեզ համար բավականին մեծ գումար է»,-դժգոհեցին աշխատակիցները:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ակցիայի մասնկիցները այս պահին շենքի տարծքում չեն: Նրանք գրավոր դիմում-բողոք են ներկայացրել տնօրինությանը, որը կքննարկվի եւ համապատասխան որոշման դեպքում նրանց պատասխան կտրվի: