211652_close_icon
views-count1395 դիտում article-date 13:38 11-02-2014

Ադրբեջանում Աքրամ Այլըսլիին արդեն «թաղում են»

Ադրբեջանի Լրագրողների հետազոտական կայքն այս գիշեր լուր է տարածել այն մասին, որ գրող Աքրամ Այլըսլին մահացել է: Տեղեկատվությունն արագորեն տարածվել է ադրբեջանական ողջ մամուլով: Ժամեր անց, սակայն, պարզվել է, որ գրողի մահվան լուրը չի համապատասխանում իրականությանը: Այլըսլին անձամբ է զանգահարել ադրբեջանական ԶԼՄ-ներին և իր վրդովմունքը հայտնել կեղծ տեղեկատվություն տարածելու վերաբերյալ: «Ես դատի եմ տալու նրանց: Ես կպատժեմ բոլոր նրանց, ովքեր նման սուտ տեղեկատվություն են տարածել: Ես չեմ մահացել, ես ողջ եմ»,-հայտարարել է գրողը: Հիշեցնենք, որ Այլըսլիի՝հայ-ադրբեջւանական հարաբերությունները շոշափող «Քարե երազներ» վեպը մեծ աղմուկ հանեց, իսկ գրողը դարձավ ադրբեջանցիների «աչքի փուշը»:

Նմանատիպ նյութեր