211652_close_icon
views-count2199 դիտում article-date 00:18 10-02-2014

«Վերդեր»-ի հետ խաղում Մխիթարյանը ստացել է գերազանց գնահատական

Գերմանական Ruhrnachrichten պարբերականի վարկածով Բունդեսլիգայի 20-րդ տուրի «Վերդեր» - «Բորուսիա Դորտմունդ» (1:5) հանդիպման լավագույն խաղացողներ են ճանաչվել դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ովքեր վերոնշյալ խաղում դարձան դուբլների հեղինակներ: Հեղինակավոր պարբերականը «Բորուսիա»-ի կազմում ամենաբարձր գնահատականները նշանակել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին և Լեհաստանի հավաքականի հարձակվողին: Մխիթարյանն ու Լևանդովսկին ստացելեն են 1,5-ական բալ, ինչը համարվում է գերազանց գնահատական: Նշենք, որ Գերմանիայում ամենաբարձր գհատականը համարվում է 1-ը, իսկ ամենացածրը` 6-ը:

Նմանատիպ նյութեր