Հենրիխ Մխիթարյանը ցածր գնահատական է ստացել
Բունդեսլիգայի 18-րդ տուրի` «Բորուսիա» - «Աուգսբուրգ» (2:2) խաղից հետո Ruhrnachrichten պարբերականը ավանդույթի համաձայն գնահատել է դորտմունդյան ակումբի ֆուտբոլիստների ելույթները:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արժանացել է բավականին ցածր գնահատականի` 4 բալ: «Բորուսիա»-ի կազմում ամենացածր գնահատականը ստացել է Մարսել Շմելցերը (5 բալ), իսկ ամենաբարձրը` Ռոբերտ Լևանդովսկին (2,5 բալ):