19131 դիտում
13:00 09-02-2014
Նոր Նորքի ոստիկանները գիշերը կատարված 36-ամյա տղամարդու սպանությունը բացահայտեցին ժամերի ընթացքում
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործն հարուցվել է երեկ` փետրվարի 8-ին Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած մահվան ելքով դանակահարության փաստով:
Ֆոտոլրագրողը հայտնում է որ ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները շրջագայության ժամանակ 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցում «Բիլայնի» գրասենյակի մոտ նկատում են, որ մի քաղաքացի անօգնական ընկած է գետնին:
Ոստիկանները տեսնելով, որ նա վիրավոր է նրան տեղափոխում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ սակայն կարճ ժամանակ անց նա մահանում է:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզում է, որ մահացածը Սարի թաղի 9-րդ նրբանցքի բնակիչ 36-ամյա Վարդան Մանուկյանն էր, ով մարմնական վնասվածքներն ստացել էր, որովայնի և թիկունքի մասում սուր կտրող-ծակող առարկայի ստացած հարվածից:
Նոր Նորքի ոստիկանները պարզում են, որ վերջինս կենցաղային հարցերի շուրջ վիճաբաննություն է ունեցել Գալշոյան փողոցի բնակիչ 38-ամյա Աքսել Ներսիսյանի հետ, ով էլ իր մոտ եղած դանակով վնասվածքներ է պատճառել Վ. Մանուկյանին և թողնելով անօգնական դիմել էր փախուստի:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը Նոր Նորքի ոստիկանպետ Լայերտ Գրիգորյանի և քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:
Հայտնաբերվել են նաև հանցագործության գործիք դանակը:
Քննիչի որոշմամբ Ա. Ներսիսյանը ձերբակալվել է :
Նմանատիպ նյութեր
1902 դիտում
20:58 20-06-2019
Նոր Նորքի ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
9684 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին